Միացյալ Նահանգների հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի վավերացումը բողոքի ալիք է բարձրացրել Հարավային Կորեայում:
Արդեն հինգերորդ օրն անընդմեջ Սեուլում ցույցեր են տեղի ունենում ընդդեմ համաձայնագրի, որը կառավարող կուսակցությունը փաստացի առաջ տարավ խորհրդարանում` անտեսելով ընդդիմության դիրքորոշումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ու ընդդիմությունը վստահ են, որ համաձայնագիրը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին, իսկ համաձայնագրի կողմնակիցները կարծում են, որ ազատ առեւտուրը կհանգեցնի հարավկորեական արտադրանքի արտահման աճին եւ նոր աշխատատեղերի բացմանը:
Այսօր Սեուլում վառվող մոմերով երթին մասնակցել է ավելի քան հազար մարդ:



























