Աֆղանական սահմանի մոտ գտնվող պակիստանյան բլոկպոստի գրոհի պատասխանատուները, «ըստ երեւույթին», Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերն են: Այս մասին հաղորդել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի ներկայացուցիչ, գեներալ Քարսթեն Ջեյքոբսոնը:
Նա հայտնել է, որ տեղի ունեցող ցամաքային գործողությունների ընթացքում օդային օգնություն է կանչվել, որի գրոհը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է պակիստանյան զինծառայողների մահվանը: Ջեյքոբսոնը հայտնել է, որ տեղյակ է զոհերի մասին, բայց նրանց քանակի մասին տվյալներ չունի:
Reuters-ը հաղորդում է, որ վերջին տվյալներով` գրոհի զոհ են դարձել պակիստանցի 28 զինծառայողներ, 11 զինվոր վիրավորվել է:
Ավելի վաղ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը հայտարարել էր, որ հանգամանալիորեն կքննի միջադեպը, բայց պատահածի համար պատասխանատվությունը ՆԱՏՕ-ի վրա չէր վերցրել:
Հիշեցնենք, ըստ Պակիստանի զինված ուժերի հաղորդագրության` գիշերը ՆԱՏՕ-ի ուղղաթիռները Աֆղանստանի տարածքից ներխուժել են իսլամական հանրապետության օդային տարածք եւ գնդակոծել ստուգիչ անցակետը:



























