Ռուսաստանի քաղաքացուհին Չինաստանում մահապատժի է դատապարտվել թմրանյութի մաքսանենգության համար: Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՉԺՀ-ում Ռուսաստանի հյուպատոսությունից, դատապարտվածը Խաբարոսվկի բանակչուհի, 1973թ. ծնված Մարինա Լոպատինան է, ով մեղադրվում է չինական Մակաո շրջանից ՉԺՀ-ի մայրցամաքային մաս 2 կգ հերոին տեղափոխելու փորձի մեջ:
Նրան տրվել է երկու տարվա տարկետում, իսկ չինական պրակտիկայում մահապատժի դատավճռի` տարկետմամբ իրականացումը ենթադրում է դրա փոխարինում ցմահ ազատազրկմամբ, եթե տարկետման ընթացքում դատապարտյալը նոր իրավախախտումներ չի անում:



























