NASA-ի Curiosity մարսագնացը այսօր` նոյեմբերի 26-ին, երեւանյան ժամանակով ժամը 19.02 –ին Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից բաց է թողնվել ուղեծիր:
Սարքավորումը ուղեծիր դուրս բերող «Ցենտավր» բլոկը լրացուցիչ մանյովր կկատրի` նրա ուղեծրից հեռանալու համար: Curiosity –ի հետ կապը կիրականացվի Կանբերայում (Ավստրևալիա) գտնվող Deep Space Network ցանցի կայանի միջոցով, հաղորդում է NASA-ն:
Հիշեցնենք, որ NASA-ի «սիրողական» մարսագնացը` Curiosity -ին կոչված է գտնելու մարդկությանը վաղուց տանջող ` «Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա» հարցի պատասխանը:




























