Քաղաքացիության ձեռք բերման եւ կեցության պայմանների խստացումից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեան ուրբաթ հայտարարել է ապաստանի իրավունքի տրամադրման ոլորտում բարեփոխումների մասին, հողորդում է «Nouvelles dArménie»-ին:
«Ապաստանի տրամադրման մեր համակարգը վտանգված է, քանի որ այդ մեխանիզմն օգտագործվում է անօրինական մուտքի եւ մեր երկրում կեցության համար»,-հայտարարել է նախարարը:
2011թ-ին ապաստանի համար դիմումների թիվը հասել է 60 հազարի` 2010թ.` 52 762 -ի եւ 2009թ.` 47 686-ի դիմաց: Նման աճի արդյուքնում մեծ ժամանակ է պահանջվում հայտերի քննարկման համար, եւ կացարանի խնդիր է առաջանում:
Դրանից խուսափելու համյար` իշխանությունները ցանակնում են խստացնել կացարանի տրամադրման ընթացակարգերը, ընդլայնել «անվտանգ երկրների» շարքը եւ կրճատել ապաստանի տրամադրման համար նախատեսված բյուջեն :
Մասնավորապես «անվատանգ երկրների» շարքում առաջարկվում է ավելացնել Հայաստանը, Մոլդովան, Չեռնոգորիան եւ Բնագլադեշը: Նշենք, որ երկիրն «անվտանգ» է համարվում, եթե հետեւում է «ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքներին»:



























