Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքը՝ Լոնդոնի ամենակենտրոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել: Փաշինյանի հետ շրջայցին մասնակցել է նաեւ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՄԹ-ում ՀՀ դեսպանը:
Վարչապետը շրջել է դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Կառավարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու համար հատկացրել էր ավելի քան 8 մլրդ դրամ:











