Տոգոյի ամենատիտղոսակիր ֆուտբոլային թիմի` Էտուալ Ֆիլանտի ավտոբուսը ենթարկվել է վթարի եւ այրվել է: Տոգոյի մայրաքաղաք Լոմեից 80 կմ հեռավորության վրա տեղի ունեցած ավտովթարում զոհվել են թիմի 8 ֆուտբոլիստներ: Եվս 13 խաղացողներ, մարզիչներ եւ թիմի ղեկավարներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Էտուալ Ֆիլանտը 19 անգամ դարձել է երկրի չեմպիոն: Մինչեւ 1960 թվականը նվաճած 12 տիտղոսները ՖԻՖԱ-ն չի ճանաչում:

Տոգոյի առաջնությունը վերսկսվել է մի քանի ամիս առաջ: Տնտեսական ճգնաժամի պատճառով երկու տարի այս երկրում առաջնություն չէր անցկացվում, հաղորդում է allsport-news.com-ը: