«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում միաձայն ընդունվել է  Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու առաջարկը:

«Ժամանակակից Ռուսաստանում Վլադիմիր Պուտինն ամենհայտնի, ամենափորձառու եւ հաջողակ քաղաքական գործիչն է», -հայտարարել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` մեկնաբանելով Պուտինի` նախագահական ընտրություններում առաջադրվելու փաստը, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Նրա խոսքով` ռուսաստանցիների մեծ մասը վստահում է Պուտինին եւ պատրաստ է նրա հետ կապել երկրի ապագան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին հենց գործող նախագահն էր առաջարկել Պուտինին «Եդինայա Ռոսիայից» թեկնածու առաջադրել:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին եւ հայտարարել, որ երախտագիտությամբ է ընդունում այդ առաջարկը:

Կուսակցության համագումարին, որն անցկացում է կիրակի, մասնակցում  է  ավելի քան 11 հազար պատվիրակ: