Արաբական պետությունների լիգայի ֆինանսների նախարարները կազմել են  Սիրիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների ցուցակը:

Փաթեթը, մասնավորապես, նախատեսում է  Սիրիայի հետ օդային հաղորդակցության դադարեցում,  Սիրիայի կենտրոնական բանկի հետ գործարքների կասեցում, ինչպես նաեւ Սիրիայի բարձրագույն ղեկավարության  մուտքի արգելում ԱՊԼ անդամ-երկրներ:

«Ինտրեֆաքսը» հաղորդում է, որ այսօր ավելի ուշ ԱՊԼ երկրների արտգործնախարարները կքննարկեն այդ պատժամիջոցների կիրառման հարցը:

Նախօերին Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարին նախազգուշացրել էր, որ իր երկիրը դեմ է հանդես գալու Դամասկոսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը:

Սիրայում նախօրեին զնագվածային ցույցեր են տեղի ունեցել` ի նշան բողոքի ԱՊԼ անդամ-երկրների որոշման դեմ: Բողոքի ակցիաները տեղի են ունենում «Անկախ ազգային որոշումներ, Արտաքին դավարդրույթան դեմ երկրի միասնություն» կարգախոսներով: