Եմենի հութիների շարժման («Անսարուլլահ») բարձրաստիճան ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Բուհաիթին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է, որ շարժման հարձակումները Իսրայելի վրա իրականացվում են ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության։
«Նախքան արդյունքների և հետևանքների մասին խոսելը, մենք պետք է վերահաստատենք, որ մեր աջակցությունը Պաղեստինի մեր եղբայրներին մեր պարտքն է՝ մարդասիրական, բարոյական և կրոնական պարտքը, ինչպիսին էլ լինեն զոհերը: Իսրայելի այս հարձակումները երբեք չեն ազդի Պաղեստինում մեր եղբայրներիմշտական աջակցության մեր դիրքորոշման վրա», - նրա խոսքն է մեջբերում լրատվամիջոցը:
Պատասխանելով Իսրայելի վրա հարձակումների համակարգման մասին հարցին՝ Ալ-Բուհաիթին հայտարարել է. «Այո, անկակած, մեր՝ Եմենի, Պաղեստինի, Լիբանանի, Իրաքի և Իրանի միջև կա համակարգում: Մենք նաև համատեղ գործողություններ ենք իրականացնում Իրաքի մեր եղբայրների հետ։
Բացի այդ, մեր ռազմական գործողությունները՝ թշնամու տարածքի խորքում կամ ծովում հարվածները, իրականացվում են ՀԱՄԱՍ-ի մեր եղբայրների հետ համակարգմամբ։ Մեր միջև համակարգում կա, այն զարգանում է»։




























