Եմենի հյուսիս-արեւմուտքում սուննիների եւ շիաների բախման արդյունքում առնվազն 21 մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վերջին օրվա ընթացքում Դամաջ բնակավայրում շիաներն սպանել են 24, վնասվածք հասցրել 65 մարդու:
Հաղորդվում է, որ վերջին շաբաթների ընթացքում «Ալ Խուտի» խմբավորման շիաների բախումները տեղական սուննիների հետ ավելի հաճախակի են դարձել, ինչն ստիպել էր իսլամի երկու ուղղությունների ներկայացուցիչներին հաշտեցման գնալ, սական որոշ ժամանակ անց սուննիները խախտել էին այն:
Այս ամենը կատարվում է նոյեմբերի 23- ին նախագահ Սալեհի կողմից իշխանությունը փոխանցելու համապատկերում:



























