Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) այսօր` նոյեմբերի 27-ին, տնտեսական պատժամիջոցների փաթեթ է ընդունել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, պատժամիջոցներ սահմանելու օգտին քվեարկել է ԱՊԼ անդամ 22 երկրներից 19-ը, ձեռնպահների թվում են եղել, մասնավորապես, Լիբանանն ու Իրաքը:
Պտաժամիջոցներով արգելվում են Սիրիայի կենտրոնական բանկի հետ գործարքները, ինչպես նաեւ դադարեցվում է արաբական երկրների կողմից Սիրիայում որեւէ նախագծի ֆինանսավորումը:
Associated Press-ը նշում է, որ ԱՊԼ պրակտիկայում արաբական երկրի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը բացառիկ երեւույթ է:



























