Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում Դոնեցկի Շախտյորը մրցակցի խաղադաշտում 5:0 հաշվով հաղթեց Կարպատներին: 74-րդ րոպեին շքեղ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Շախտյորը 45 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ միավոր է զիջում Կիեւի Դինամոյին: