Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 23-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մի քանի աստիճանով. Ինչպես հայտնում է NEWS.am -ը «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,

Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+29,

Տավուշ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+34,

Արարատ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,

Արմավիր՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29: