Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանատու է, որ մենք այժմ ռուսական գազ ենք ներկրում Ադրբեջանի տարածքով և դրանով իսկ ֆինանսավորում ենք ցեղասպանության համար պատասխանատու երկու բռնապետերի։
Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանացի իրավապաշտպան Դասթին Հոֆմանը։
«Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմնակիցները գովաբանում են նրան Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման համար, թեպետ նա պատասխանատու է, որ մենք այժմ ռուսական գազ ենք ներկրում Ադրբեջանի տարածքով և դրանով իսկ միաժամանակ ֆինանսավորում ցեղասպանության համար պատասխանատու երկու բռնապետերին», - գրել է նա։





























