Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ հարավ-արևելյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում և Արագածոտնի շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am -ի հաղորդմամբ՝ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+29,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +29+31,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+24,

Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+28,

Տավուշ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +29+33,

Արարատ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+35,

Արմավիր՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +32+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29: