Կալուգայի մարզում պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Մի-28 ուղղաթիռը, անձնակազմը զոհվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ուղղաթիռը կործանվել է ամայի տարածքում։ Երկրի վրա ավերածություններ չկան։ Անձնակազմը զոհվել է»,- հայտնել են վարչությունից։

Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Վթարի վայրում Օդատիեզերական ուժերի հանձնաժողով է աշխատում։