Կիրակի օրը՝ հուլիսի 28-ին, Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահության 14-րդ ժամկետի մանդատի հաստատման և հանձնման արարողությունը, հայտնում է Mehr-ը։
Հաստատման արարողության ժամանակ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Մասուդ Փեզեշկիանին նշանակել է Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահ։
Արարողությանը ներկա են եղել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, գիտնականներ, զոհված իրանցիների ընտանիքներ և Թեհրանում տարբեր պետությունների դեսպաններ:
Հուլիսի 30-ին խորհրդարանում տեղի կունենա Փեզեշկիանի երդման արարողությունը։





























