Հայտնի LiveJournal-ը հաքերային հարձակման է ենթարկվել: Ներկայումս բլոգհոսթինգն անհասանելի է օգտագործողների մի մասի համար: Ծագած խնդրի մասին այսօր` նայեմբերի 28-ին, Երեւանի ժամանակով 14:29-ի իր միկրոբլոգում գրել է LiveJournal-ի ղեկավար Իլյա Դրոնովը:
SUP ընկերությունը, որը ղեկավարում է LiveJournal-ը, իր կայքում տեղեկություն է տեղադրել, որի համաձայն, «LiveJournal»-ի մասնագետներին հայտնի է դարձել, որ որոշ օգտագործողներ կարող են դժվարություններ ունենալ ծառայության հասանելիության հարցում: Ցավոք, կայքը գտնվում է DdoS-գրոհի ազդեցության տակ: LiveJournal-ի սիստեմային ադմինիստրատորներն աշխատում են, որպեսզի վերացնեն հասանելիության հետ կապված դժվարությունները»:
LiveJournal-ի աշխատանքների վերականգնման ժամկետները չեն ճշտվում, սակայն Դրոնովը հույս ունի, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս, գրում է Lenta.ru-ն:
Բլոգերները կապ են փնտրում այս հաքերային հարձակման եւ Դրոնովի նշանակման, ինչպես նաեւ ՌԴ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների միջեւ: Դրոնովը նման կապերը հերքում է:



























