Արդեն 7 օր Սևանա լճի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ը համախմբել էր ներդրողների, մենթորների պանելային քննարկումների, սեմինարների, ժամանցային միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարար Մխիթար Հայրապետյանը` նախարարի տեղակալներ Ռուբեն Սիմոնյանի և Գևորգ Մելիքսեթյանի ուղեկցությամբ մասնակցել է այս ոչ ֆորմալ բիզնես ֆորումին: Ներկա են գտնվել նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կոնֆերանսին, որտեղ ծանոթացել են համայնքի ընտանիքին միացած նոր ընկերությունների գործունեությանը:


 Մխիթար Հայրապետյանը քննարկումներ է ունեցել ԱՏՁՄ-ի տնօրեն Սարգիս Կարապետյանի հետ: 

Նրա խոսքով՝ ոչ ֆորմալ հանդիպումները շարունակվել են ՏՏ համայնքի, ընկերությունների ղեկավարների հետ, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հարցերը:

 ՀՀ ԲՏԱ նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նորարարական ոգին առաջ է մղելու ոչ միայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, այլև ողջ տնտեսությունը։