ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի ձերբակալությունն ու բռնաբարության մեջ մեղադրելը դավադրություն է, որպեսզի խոչընդոտեն նրան առաջադրվելու Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Նման եզրակացության է հանգել ամերիկացի լրագրող Էդվարդ Ջեյ Էփսթայնը, որը հրապարակել է իր հետաքննությունը New York Review of Books շաբաթաթերթում:
The Washington Post-ն իր հրապարակման մեջ նշում է բոլոր նրբերանգները, որ հայտնաբերել է Էփսթայնը:
Սթրոս-Կանի Blackberry սմարթֆոնն առ այսօր չեն գտել, չնայած ոստիկանության եւ մասնավոր խուզարկուների ջանքերին: Կանը կարծում է, որ թողել է այն Sofitel-ում: Սակայն ժամը 12:51-ին այն դադարել էր GPS-ազդանշաններ ուղարկել իր տեղակայման վայրի մասին: Սմարթֆոնը կարող էին անջատել, ընդ որում դրա համար հարկարվոր էր հատուկ տեխնիկական հմտություն: Ըստ ամենայնի, այն դուրս չեն հանել Sofitel-ից: Բայց ո՞վ է հանել այն շարքից:
Էլեկտրոնային բանալիների օգտագործման տվյալներով, սպասուհի Դիալլոն, ով մեղադրում էր Սթրոս-Կանին բռնաբարության մեջ, երկու անգամ է մտել սենյակ, առաջին անգամ, երբ դեռ նա դուրս չէր գրվել, ապա դրանից հետո: Քննիչներին զարմացրել էր, թե ինչու է նա այդ փաստը գաղտնի պահել:
Լրագրողին զարմացրել էր, թե ինչու է հարձակման մասին ոստիկանությանը հաղորդվել մեկ ժամ անց: պահապանները 911 են զանգել 13:31-ին, իսկ Դիալոյին հիվանդանոց են տեղափոխել 15:57-ին:
911 զանգելուց հետո հյուրանոցի ինժեներական ծառայության ղեկավարն ու անհայտ տղամարդը ծափահարել են եւ ինչ-որ պար են կատարել, որը տեւել է մի քանի րոպե, գրել է Էփսթեյնը:
Նշենք, որ Սթրոս-Կանի փաստաբան Ուիլյամ Թեյլորը եւս օրերս հայտարարել էր, թե իր պաշտպանյալը դավադրության զոհ է դարձել:



























