Քուվեյթի կառավարությունը, երկրի վարչապետ շեյխ Նասեր Մուհամեդ ալ Ահմադ ալ-Սաբահի գլխավորությամբ այսօր` նոյեմբերի 28-ին հրաժարական է տվել:
Հրաժարականի պատճառը բողոքի ակցիաներն են, որոնք կազմակերպել է ընդդիմությունը եւ վարչապետին մեղադրում է կոռուպցիայի մեջ:
Մասնավորապես, շեյխը կասկածվում է պետական գանձարանի փողերն արտասահմանում գտնվող իր հաշիվներին փոխանցելու մեջ:
Ալ-Սաբահը իր պարտականությունների կատարմանն է անցել 2006-ին: Այդ ժամանակից ի վեր, նա 3 անգամ կարողացել է խուսափել է կառավարությանն անվստահություն հայտնելու հեռանկարից, բայց այս անգամ, միջազգային դիտորդների խոսքով, կոռուպցիայի մեղադրանքներն ավելի ուժեղ գտնվեցին, գրում է RBK-ն:
Էմիր Սաբահ ալ-Ահմադ ալ-Սաբահն արդեն ընդունել է կառավարության հրաժարականը:




























