Թուրքիան խստորեն դատապարտել է Թեհրանում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը։ Դրա մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Դատապարտում ենք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի ստոր սպանությունը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Պաղեստինի ժողովրդին, որը Հանիեի նման հարյուր հազարավոր նահատակների է զոհաբերել, որպեսզի կարողանա խաղաղ ապրել իր հայրենիքում, իր պետությունում»,- ասված է հայտարարության մեջ։

«Եվս մեկ անգամ պարզվեց, որ  Նեթանյահուի կառավարությունը մտադիր չէ հասնել խաղաղության։ Հարձակման նպատակն է նաև Գազայի պատերազմն ընդլայնել տարածել տարածաշրջանում: Եթե ​​միջազգային հանրությունը Իսրայելին կանգնեցնելու քայլեր չձեռնարկի, մեր տարածաշրջանը կբախվի շատ ավելի լուրջ հակամարտությունների»,- նշված է փաստաթղթում։