Հայաստանի առանձին հատվածներում օգոստոսի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օդերևութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են քամու ուժգնացում՝ հարավ-արևելյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

NEWS.am -ի «Հայգոսհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,

Լոռի՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+25,

Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+33,

Արարատ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Արմավիր՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց ձորի լեռները՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+24: