ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը կոշտ արձագանքի է արժանանալու, ըստ Tasnim գործակալության՝ հայտարարել է Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չորեքշաբթի հայտնել է Իրանի մայրաքաղաքում իսրայելական հարվածի հետևանքով Հանիեի մահվան մասին։
Ըստ շարժման հայտարարության ՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Թեհրանում գտնվող իր նստավայրին Իսրայելի հասցրած հարվածի արդյունքում։





























