Ադրբեջանում չորս զինծառայող է մահացել ծծմբաջրածնային աղբյուրներում լողալուց հետո։

«Մենք հաստատում ենք կապիտան Էմնալիև Ասիֆ Գահրաման օղլուի, պարետ Ջաբրաիլով Ֆարիդ Ֆամիլ օղլուի, երկարամյա գործող զինծառայողներ սերժանտ Սամեդով Թուրալ Մաշալլահ օղլուի և սերժանտ Շահմարլիի մարմինների հայտնաբերման փաստը, որոնք հուլիսի 30-ին Լաչինի շրջանում ոչ ծառայական ժամերին լողացել էին ծծմբաջրածնային աղբյուրում», - APA-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ըստ տեղեկությունների՝ Կուբաթլիի զինվորական դատախազության և Ադրբեջանի Զինվորական դատախազության քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները դեպքի վայրում զննել են դիակները, իբրև իրեղեն ապացույց հայնաբերվել են համապատասխան իրեր, նշանակել համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։