Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, ժամանել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ մեծահարուստ բարերարների հետ` Ղարաբաղում տնտեսական, սոցիալական եւ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։
Այսօր տեղի է ունենալու մամուլի ասուլիս, վաղը` հայ համայնքի հետ հանդիպումներ։
Դեռեւս հայտնի չէ` հանդիպելո՞ւ են արդյոք արգենտինացի օրենսդիրները Բակո Սահակյանի հետ։
Արգենտինայում Ադրբեջանի դեսպանը մոտ 10 օր առաջ մտահոգություն էր հայտնել Ղարաբաղի նախագահի նախատեսվող այցի կապակցությամբ` Բակո Սահակյանին անվանելով «անջատողականների առաջնորդ» եւ արգենտինացի օրենսդիրներին խնդրելով չհանդիպել նրա հետ, հաղորդում է «Ազատությունը»:


























