Ճապոնական հարավային Իսիգակի կղզու բնակիչները նոր ռեկորդ են սահմանել` պատրաստելով աշխարհում ամենաերկար քյաբաբը: Ռեկորդը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում:

Քյաբաբի երկարությունը կազմել է 107,6 մետր, ինչը գրեթե 10 մետրով երկար է նախորդ ռեկորդից: Ուտեստի պատրաստման համար օգտագործվել է բացառապես տեղում աճեցված կովերի միսը: Միջոցառման կազմակերպիչները կղզու իշխանություններն են:

Քյաբաբը պատրաստել են օդանավակայանի տարածքում: Նման անսովոր ակցիայով Իսիգակիի ղեկավարությունը հուսով է տարածաշրջան զբոսաշրջիկների հրապուրել Ճապոնիայի այլ շրջաններից: Ի դեպ, քյաբաբի պատրաստմանը մասնակցել են հազար խոհարարներ:

Ուշագրավ է, որ սկզբում նրանք մտադրվել էին պատրաստել միայն 25 մետր երկարությամբ քյաբաբ, քանի որ սխալ տեղեկություն ունեին նախոր ռեկորդի մասին, եւ միայն ակցիայից երեք օր առաջ են իմացել, որ ռեկորդը 97,5 մետր է: