Թեհրանում ի պաշտպանություն Պաղեստինի ցույցեր են անցկացվում՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո, հայտնում է RIA Novosti-ն։

Երթն անցնում է Իրանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Բոլորը՝ երեխաներից մինչև տարեց ցուցարարները ծածանում են Պաղեստինի կամ լիբանանյան «Հեզբոլլահի» դրոշները: Մի շարք մարդիկ ունեն դեղին պաստառներ են՝ «Մահ Միացյալ Նահանգներին» մակագրությամբ, առանց որոնց ոչ մի նման ցույց չի անցկացվում։