Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աղիների հետ կապված թեթեւ վիրահատություն է տարել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ վարչապետ Էրդողանն իրեն լավ է զգում եւ պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Էրդողանին վիրահատությունից հետո առաջինը զանգահարել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ մաղթելով շուտափույտ ապաքինում։



























