Հայաստանում, նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը, կանցկացվի առաջին միջազգային տնտեսագիտական համաժողովը` ուսանողների մասնակցությամբ: Համաժողովը կրում է «Էթիկան եւ բիզնեսը 21-րդ դարում» (Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը եւ հետեւանքները) խորագիրը: Կազմակերպիչներն են Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը, աջակցում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: 5 օր շարունակ մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն ճգնաժամերին, դրանց հաղթահարման ուղիներին եւ էթիկական հարցերին վերաբերող մի շարք հանդիպումներ, խմբային քննարկումներ, զեկուցումներ, դասախոսություններ:

Համաժողովի բացման արարողությանը, որին հրավիրված են մի շարք պաշտոնական անձինք` այդ թվում ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, Ամերիա բանկի գլխավոր տնօրենը եւ այլք,  տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը 10:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում: Նախատեսվում է նաեւ հանդիպում հանրապետության վարչապետի հետ` նոյեմբերի 29-ին ժամը 18:00-ին:

Համաժողովի մամուլի պատասխանատու` Հայկ Բեջանյան