Իրանի մայրաքաղաքում սկվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի զոհված ղեկավար Իսմայիլ Հանիեի հոգեհանգստի արարողությունը։ Հեռարձակումը Թեհրանի համալսարանից, որտեղ արարողությունը կազմակերպվել է, իրականացնում է իրանական IRIB հեռուստաալիքը։
Արարողությունից առաջ առաջինը ելույթ ունեցավ Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որի ընթացքում նա ներկաներին հիշեցրեց «Ճշմարիտ խոստում» գործողության մասին (ապրիլի 13-ին Իսրայելի տարածքի վրա իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը): Նա վստահեցրել է, որ հիմա ևս «Իրանի պարտքն է արձագանքել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»։
Հրաժեշտի արարողության հիմնական մասը սկսվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ Հանիեի մարմնի վրա աղոթքի ընթերցմամբ:
Միջոցառման ամբողջ ընթացքում հնչել են «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային» և «Սիոնիստների հանցագործությունների հետևում կանգնած է Միացյալ Նահանգները» կարգախոսները։





























