Եթե ուղղափառ պետությունները միանան, աշխարհի համար դա հզոր քայլ կհամարվի: Այս մասին վրացական «Ասավալ-դասավալի» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

«Ես միշտ մարդկանց միջեւ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից եմ եղել, եւ եթե այնպես ստացվի, որ ուղղափառ պետությունները միանան, ապա դա առաջընթացի կբերի»,-նշել է Շեւարդնաձեն, ի պատասխան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարության, որ ուղղափառ պետությունների միավորումը կարեւոր է: