Նոր տարվա գիշերը Վրաստանի Բաթումի քաղաքի MIRACLE PARK SQUARE-ում ելույթ կունենա Խուլիո Իգլեսիասը: Այս տեղեկությունն արդեն տեղադրված է աշխարհահռչակ երգչի պաշտոնական կայքէջում, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ գործակալության, համերգը լինելու է անվճար եւ բոլոր ցանկացողները կկարողանան ունկնդրել իրենց սիրելի երգչին:

Նշենք, որ 68-ամյա Խուլիո Իգլեսիասը ունեցել է մոտ 500 համերգ, 300 միլիոն վաճառված սկավառակ եւ 77 ալբոմ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, կրկին Բաթումիում Նոր տարին շնորհավորել է Անդրեա Բոչելլին, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին MTV LIVE-ի շրջանակներում Վրաստան էր ժամանել Խուլիո Իգլեսիասի որդի Էնրիկե Իգլեսիասը: