Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին Ջավախքում ռազմավարական նշանակության խողովակաշարերի պահպանության նպատակով հատուկ  ստորաբաժանում է բացել: Այդ ստորաբաժանման կազմում կաշխատեն 75 հատուկ այդ նպատակով ուսուցում անցած ոստիկաններ:

Նրանց գլխավոր նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան մայրուղային նավթատարի եւ «Շահ Դենիզ» խողովակաշարի պահպանությունն է: Վերջինս ձգվում է Սաքերի գյուղից մինչեւ Թուրքիայի սահմանակից Վալե գյուղ:

Խողովակաշարերի պահպանությանն ուղղված նոր կենտրոնի բացմանը ներկա է եղել երկրի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին, ով հայտարարել է այդ ստորաբաժանման գոյության եւ գործունեությանն կարեւորության մասին:

«Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային խողովակաշարերի անվտանգ շահագործումը երկրի էներգետիկ անվտանգության հիմքն են»,- ընդգծել է նա: