Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ 

IRNA-ի հաղորդման համաձայն, նա նշել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են, թե ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։

«Սիոնիստներն անպայման կզղջան դրա համար»,- հավելել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է տարբեր միջոցներ ձեռնարկել։