Այսօր` նոյեմբերի 28-ին, «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի մասնակից-երկրների Երեւան ժամանած պատվիրակություններին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու միմյանց, ինչպես նաեւ Եվրոպական հեռարձակողների միության անդամների հետ:
Մրցույթի մամլո քարտուղար Արտակ Վարդանյանի խոսքով` նոյեմբերի 29-ից արդեն կսկսվեն փորձերը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատաքները:
«Մենք լիովին պատրաստ ենք մրցույթի անցկացմանը: Այսօր պատվիրակությունները մասնակցում են պաշտոնական հանդիպմանը, սակայն ոչ պաշտոնական մթնոլորտում»,-ասել է Վարդանյանը:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե մրցույթին հրավիրվել է նաեւ ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանը, ով սակայն հրաժարվել է մասնակցությունից, Ա. Վարդանյանն ասաց, որ Բիլանը եղել է քննարկվող հյուրերի ցանկում, սակայն, հաշի առնելով երխաների բազմաթիվ նամակները, մրցույթին հրավիրվել է այլ կատարող. «Նրա անունը գաղտնի է պահվում, դա կլինի մրցույթի անակնկալներից մեկը»:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթը Երեւնում կանցկացվի դեկտեմբերի 2-3-ը: Մրցույթին կմասնակցեն 13 երկրի 10-15 տարեկան երեխաներ: Հայաստանը կներկայացնի Դալիթան ` Welcome to Armenia երգով:











