Օգոստոսի 1-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Բաղերի-Քյանինի միջև։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը դատապարտել են Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը՝ Իրանի նախագահ Պեզեշկիանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու ժամանակ։
Նշվում է քաղաքական սպանությունների անընդունելիությունը և նման գործողությունների ծայրահեղ վտանգավոր հետևանքները, որոնք հղի են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրմամբ և տարածաշրջանային իրավիճակի սահմռկեցուցիչ դեգրադացմամբ։
Նման սադրանքների կազմակերպիչներն ակնհայտորեն հույս ունեն խաթարել առանց այն էլ կանգ առած բանակցային գործընթացը և ձեռնամուխ են լինում ԱՄՆ-ին ռազմական գործողությունների մեջ ներգրավելու վրա՝ մոռացության տալու Պաղեստին պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի բանաձևերը։
Լավրովը Գազայի հատվածում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին՝ առանց բացառության, կոչ է արել կանխել գործողությունները, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և նոր զոհեր առաջացնել խաղաղ բնակչության շրջանում։
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Հասանելի է
русскийԹեմա




























