Լիբիայում անհայտ անձինք կրակ են բացել երկրի նորանշանակ վարչապետ Աբդել Ռահիմ ալ Կիբի վրա:

Հարձակումը տեղի է ունեցել  2 օր առաջ, սակայն  այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր` նոյեմբերի 28 -ին: Ալ Կիբի եւ նրան ուղեկցողների վրա կրակել են պետական  հեռուստառադիոընկերության գրասենյակ այցելելու ժամանակ:

Վարչապետը չի տուժել, սակայն նրա պատվիրակության երկու անդամ սպանվել են, հինգը`վիրավորվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, որոշ տեղեկություններով,  հարձակման ետեւում Լիբիայի նախկին առաջնորդ Քադաֆիի համախոհներն են: