Իրանի Սպահան քաղաքում նոյեմբերի 28-ին հզոր պայթյուն է որոտացել:
Ինչպես տեղեկացնում է իրանյան «Մեհր» գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Սպահանի ծայրամասերից մեկում գտնվող նավթային կայանում: Նշվում է, որ այնտեղ է գտնվում երկրի ուրանի մշակման խոշորագույն գործարաններից մեկը:
Դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ տվյալ պահին չկան, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նաեւ հայտնի չէ`պայթյունը ահաբեկչությո՞ւն է եղել, թե՞ ոչ:




























