Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում պահանջել է ԵՄ-ից ստիպել Իսրայելին հրաժարվել Մերձավոր Արևելքում լարվածության հետագա սրումից։

Ինչպես նշվում է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Բաղերի Քանին «ընդգծել է, որ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտականություններին համապատասխան՝ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) վրա, որպեսզի կանխի այս ռեժիմի հանցագործությունների շարունակությունը»։