Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ պաշտպանության նախարարությանը հղումով, «մշտական ​​տեղակայման կետերից տագնապով դուրս բերված ստորաբաժանումները տարբեր խոչընդոտներ են հաղթահարել երթուղու ընթացքում՝ օգտագործելով գիշերային տեսողության սարքեր, կատարել են կրակային դիրքեր գրավելու, մարտական տեխնիկան   և հրետանային կայանքները մարտական պատրաստության բերելու գործողություններ»: Զորավարժություններն անցկացվում են զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները բարելավելու, ինչպես նաև հրետանային ստորաբաժանումների կառավարման հրամանատարական կազմի հմտությունների կատարելագործման նպատակով։