Իրանում կալանավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, զինվորական պաշտոնյաներ և աշխատակիցներ՝ Թեհրանում գտնվող զինվորականների կողմից պաշտպանված հյուրատանը, որտեղ մահացել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հանիեն: Այս մասին գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հարձակումից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները մեկուսացրել են հյուրատան բոլոր աշխատակիցներին և առգրավել նրանց էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները։ Գործակալները նաև հարցաքննել են Թեհրանի անվտանգության համար պատասխանատու հետախուզական և ռազմական բարձրաստիճան սպաներին:

Իրանի հետախուզական ծառայությունները կարծում են, որ Մոսադի կողմից վարձված գործակալները դեռևս երկրում են և նպատակ ունեն ձերբակալել նրանց։ Ինչպես հիշեցնում է РИА Новости-ն, ՀԱՄԱՍ-ը սպանության մեջ մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին և խոստացել, որ այս հարձակումն անպատասխան չի մնա։