Պլանավորված աշխատանքային այցով Իրան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի աշխատակազմից։

Թեհրանում Շոյգուն կհանդիպի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ, հայտնում է Аргументы и факты հրատարակությունը։ Նա բանակցություններ կվարի նաև երկրի նոր ղեկավար Մասուդ Պեզեշքիանի հետ։

Կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ անվտանգության և առևտրատնտեսական նախագծերի ոլորտում։ Զրույցում կշոշափվեն նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության թեմաներ։