Ոստիկանության ծառայողները, նոյեմբերի 28-ին, Երեւան քաղաքի Աէրացիայի թաղամասի կամրջի մոտից բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 4-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Բացի այդ, այսօր` նոյեմբերի 29-ին, ժամը 01.20-ին, Կազան-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 31-ամյա մի տղամարդ, որը 2010 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:




























