Հանրապետության տարածքում` օգոստոսի 7-9-ին և 12-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են NEWS.am-ին՝ Երևան քաղաքում՝ օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Oգոստոսի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+31,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 19+21, ցերեկը՝ +31+33,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+25,

Լոռի՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+29,

Տավուշ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +30+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+27,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+35,

Արարատ՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +34+36,

Արմավիր՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +29+33,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +23+26: