Եվրահանձնաժողովը Հայաստանին 24 միլիոն եվրո կհատկացնի գործողությունների ամենամյա ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում 2011 թվականի համար:
Ֆինանսավորման ծրագիրը նպաստելու է պետական հատվաի թափանցիկության բարձրացմանը, այդ թվում էլեկտրոնային կառավարության համակարգի ընդլայնմանը, ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում:
Բացի այդ ծրագիրը նպաստելու է ԵՄ-ի, միջազգային օրենքների եւ չափորոշիչների հետ մերձեցմանը առեւտրի ոլորտում, օրինակ մաքսային օրենսդրության բարելավմանը:
Ինչպես հայտնել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որոշումը ցույց է տալիս, որ ԵՄ-ն պատրաստ է կատարել իր խոստումը եւ ապահովել Հայաստանի քաղաքական աջակցությունը ինչպես ֆինանսավորման միջոցով, այնպես էլ խորհրդատվության եւ տեխնիկական օգնության միջոցով:



























