Ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի աճող ճնշման՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը Գազայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ը երբեք չի խզելու հարաբերությունները Իրանի հետ, գրում է Mehr-ը։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարն իր ելույթում ևս մեկ անգամ հաստատել է խմբավորման դիրքորոշումը «Դիմադրության և օկուպացիոն ռեժիմի զինաթափման» վերաբերյալ։
Սինվարը նաև ասել է, որ ոչ ոք չի կարող ստիպել ՀԱՄԱՍ-ին Իսրայելը որպես օրինական պետություն ճանաչել։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նաև զգուշացրել է Իսրայելին գերիների փոխանակման բանակցությունների մասին՝ ասելով, որ առանց պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման, նրանց գերիները երբեք չեն ազատվի։
ՀԱՄԱՍ-ը երբեք չի խզի իր հարաբերություններն Իրանի հետ. Յահյա Սինվար

Հասանելի է
русский



























