Facebook սոցիալական ցանցը 2012թ. ապրիլ-հունիսին բաժնետոմսերը դուրս կբերի շուկա եւ մտադիր է դրանով 10 մլրդ դոլար աշխատել
Եթե ցանցի բաժնետոմսերը վաճառվեն սահմանված գնով, Facebook-ի կապիտալը կկազմի 100 միլիարդ, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Facebook-ը շուկա դուրս կբերվի 2012թ. վերջին:
Facebook սոցիալական ցանցը ստեղծվել է 2004թ. Մարկ Ցուկերբերգի կողմից, երբ վերջինս ուսանում էր Հարվարդի համալսարանում: Ներկա պահին այն աշխարհի ամենատարածված կայքերից է, ամեն օր 500 մլն մարդ է այցելում Facebook, նրանում գրանցված է 800 մլն մարդ:



























