Կարևոր իրադարձություն էր Հնդկաստանի և Իրանի միջև Չաբահար նավահանգստի հետագա զարգացման մասին համաձայնագրի ստորագրումը, հայտնում է India TV News-ը։ Վերջին քայլը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Թեհրան կատարած այցի ընթացքում լայն քննարկում ունեցավ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշի հետ:

Նախարարները հանգամանալից և «արդյունավետ քննարկում» են անցկացրել Չաբահար նավահանգստի առնչվող երկարաժամկետ համագործակցության շրջանակի ստեղծման շուրջ։ Նախարարները մտքեր են փոխանակել նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ։

Կողմերը պայմանավորվել են ավարտին հասցնել Իրանի և Հնդկաստանի միջև նավահանգստի զարգացման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը։ Իրանի ճանապարհների նախարարը միաժամանակ առաջարկել է երկկողմ համագործակցությունն ընդլայնելու նպատակով համատեղ տրանսպորտային կոմիտե ստեղծել և նշել, որ կոմիտեի ձևավորումը կակտիվացնի տարանցիկ կարողությունները և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործումը։

Ջայշանքարն իր հերթին հայտնել է Չաբահար նավահանգստում տրանսպորտի և տարանցման ոլորտում նոր ներդրումներ սկսելու Նյու Դելիի պատրաստակամությունը։

Ըստ Հնդկաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ երկու նախարարները նաև երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր կքննարկեն։